Նոր մանրամասներ Շենգավիթում կացնով կատարված սպանության դեպքից
July 9, 2016
Հուլիսի 8-ին, ժամը 4.10-ին, Սողոմոն Տարոնցու նրբանցքի 7 շենք թիվ 1 բնակարանի շքամուտքում, վիճաբանության ժամանակ, Վլադիկ Մ.-ն կացնահարել է նախկին կնոջը՝ 1979 թ. ծնված Թագուհի Մանսուրյանին, նրա հորը՝ 1954 թ. ծնված Վաչագան Մանսուրյանին, և մորը՝ 1952 թ. ծնված Կարինե Մանսուրյանին: Վերջինս վնասվածքներից տեղում մահացել է, իսկ Թ. Մանսուրյանը և Վ. Մանսուրյանը բազմաթիվ վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: