Նոր նշանակումներ՝ Արցախի վարչակազմում

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 26-ին հաստատել է կառավարության մի շարք որոշումներ, որոնց համաձայն՝

Կոմիտաս Կարապետյանն ազատվել է արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենի պաշտոնից եւ նշանակվել է Արցախի Հանրապետության նախագահի ներկայացուցիչ՝ հատուկ հանձնարարությունների գծով։

Կարեն Սարգսյանը ազատվել է հատուկ հանձնարարությունների գծով Արցախի Հանրապետության նախագահի ներկայացուցչի պաշտոնից եւ նշանակվել է արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենի պաշտոնում:

Կարեն Եղիշյանն ազատվել է Շահումյանի շրջանի վարչակազմի ղեկավարի պաշտոնից՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ:

Հարութ Մնացականյանը նշանակվել է Շահումյանի շրջանի վարչակազմի ղեկավարի պաշտոնում:

Սպարտակ Թևոսյանը նշանակվել է Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական-տնտեսագիտական վարչության պետ։

Սլավիկ Ասրյանը նշանակվել է Արցախի Հանրապետության ն ախագահի խորհրդական:

Source: Yerkir Media
Link: Նոր նշանակումներ՝ Արցախի վարչակազմում

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image