Զանգերը «Զանգիով» առանց ընդհատումների են, նույնիսկ ցածր արագությամբ ինտերնետի դեպքում: Սա ընկերության քրտնաջան աշխատանքի եւ տեխնոլոգիական նոր լուծումների արդյունքն է: 2015թ. տեղեկատվական տեխնոլոգիաների շուկա մուտք գործած հավելվածն ունեցածով չի բավարվում, շտկում է տեխնիկական թերացումները, նոր լուծումներ գտնում ու, այսպես ասած, ականջալուր լինում օգտատերի առաջարկներին:
«Զանգիում» մտածել են նաեւ նամակների ու դրանց արագ հասանելիության մասին:
«Ի տարբերություն այլ մեսինջերների, «Զանգին» աշխատում է եւ հասանելի է նույնիսկ դանդաղ ինտերնետի դեպքում: Դա հատկապես լինում է մարզերում, որտեղ այլ մեսնիջերները շատ դժվարությամբ են աշխատում»,- ասում է «Զանգի» նախագծի ղեկավար Ստեֆան Ռադիսավլեւիչը:
Իսկ նոր «սթիքերները» հավելվածում են արդեն մեկ շաբաթ: Մինչ «Զանգիում» տեղադրելը, հավելվածի ծրագրային համակարգողները սոցցանցերում մի լավ հարց ու փորձ են արել օգտատերերին ու ավելացրել են հենց նրանց նախընտրած բառերը: Առաջարկների մեծ մասն արդեն հավելվածում է ու անվճար:
Մանրամասները՝ տեսանյութում:
Source: Yerkir Media
Link: Նոր «սթիքերներ»՝ «Զանգիում»