ՆՓԱԿ-ում բացվել է շվեյցարացի արվեստագետ Սիլաս Հայցմանի անհատական ցուցահանդեսը

6 ամիս Հայաստանում ապրելուց հետո՝ տեսածն ու լսածը շվեյցարացի արվեստագետ Սիլաս Հայցմանն արվեստի լեզվով է արտահայտել: Նա, իդեպ, Հայաստանում է արվեստագետների փոխանակման ծրագրի շնորհիվ: Այս ծրագրի առանձնահատկությունն այն է, որ մասնակիցները հնարավորություն են ստանում իրենց երկրից դուրս գտնվել վեց ամիս շարունակ եւ այդ ամիսների ընթացքում ստեղծագործել, նախապատրաստել անհատական ցուցահանդես այլ երկրում:
Սիլասն այդ ծրագրի շնորհիվ Հայաստան ժամանած երկրորդ շվեյցարացի արվեստագետն է: Նա նորարար փորձառական արվեստի կենտրոնում բացել է իր անհատական ցուցահանդեսը: Իր այս աշխատանքներում հեղինակը ցույց է տալիս, թե ինչպես են հանրային լրատվամիջոցները սոցիալական եւ քաղաքական իրադարձությունները ներկայացնում համաշխարհային էլեկտրոնային լրատվամիջոցների համեմատ:
 
«Ես Հայաստան եկա հուլիսին, երբ այստեղ շատ շոգ էր, իսկ հիմա էլ այստեղ շատ ցուրտ է, այսինքն հնարավորություն ունեցա բավականին ընդհնարական կարծիք կազմել այս քաղաքի մասին: Այս ամիսների ընթացքում փորձել եմ ծանոթանալ արվեստի մշակույթի գործիչների հետ, ինչպես նաեւ հասարակ մարդկանց հետ՝ ասենք շուկայում»,- ասում է Սիլաս Հայցմանը:
 
«Երեւանը մշակույթի, արվեստի գրականության, քաղաքականության մի առանձնահատուկ խոհանոց է, որի այդչափ գայթակղիչ լինելը գուցե աշխարհում շատերին հայտնի չէ, բայց մեր շվեյցարացի արվեստագետները իրենց զգայական նրբություններով կարող են բացահայտել դա»,- նշում է ՀՀ-ում Շվեյցարիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Լուկաս Գասսերը:
Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image