Շախմատի Եվրոպայի առաջնության 6-րդ տուրում հաղթանակ տոնեցին Տեր-Սահակյանը և Փաշիկյանը

Շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում կայացան 6-րդ տուրի պարտիաները:

Հայ շախմատիստներից հաղթանակ տոնեցին Սամվել Տեր-Սահակյանը ևԱրման Փաշիկյանը: Իրենց պարտիաները ոչ-ոքի ավարտեցին Զավեն Անդրիասյանը, Հրանտ Մելքումյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Մանուել Պետրոսյանը և Գաբրիել Սարգսյանը: Միակ պարտությունը կրեց Հովհաննես Գաբուզյանը: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը:

4,5 միավոր ունի Սամվել Տեր-Սահակյանը, 4-ական միավոր ունեն Հրանտ Մելքումյանը, Արման Փաշիկյանը: Առաջատարը 5,5 միավորով Իվան Սարիչը:

Շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունն այս տարի անցկացվում է Կոսովոյի Գժակովո քաղաքում: Առաջնությունը կեզրափակվի մայիսի 23-ին: Այն բաղկացած է 11 տուրից:


Source: Yerkir Media
Link: Շախմատի Եվրոպայի առաջնության 6-րդ տուրում հաղթանակ տոնեցին Տեր-Սահակյանը և Փաշիկյանը

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image