Շախմատի տղամարդկանց հավաքականը պարտվեց Գերմանիային
November 5, 2017
Երեկ երեկոյան շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականը երկրորդ անընդմեջ պարտությունը կրեց Եվրոպայի թիմային առաջնությունում:
Հունական Կրետե կղզում ընթացող Եվրոպայի թիմային առաջնության 7-րդ տուրում Հայաստանի հավաքականը մրցում էր Գերմանիայի ընտրանու հետ: Լևոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը և Հրանտ Մելքումյանը կիսեցին միավորը մրցակցի հետ, իսկ Հովհաննես Գաբուզյանը պարտվեց: Մրցապայքարն ավարտվեց 1.5-2.5 հաշվով:
Հայաստանի կանանց հավաքականը ոչ-ոքի խաղաց Ռումինիայի ընտրանու հետ:
Հավելենք, որ Եվրոպայի թիմային առաջնության ավարտին մնաց երկու տուր: