Շահագրգիռ և օգտակար. Դաշնակցության ներկայացուցիչը՝ ՀՀ կառավարությունում հանդիպման մասին
October 8, 2018
Հայ Հեղափոխական Դաշնակցություն կուսակցության ներկայացուցիչները ՀՀ կառավարությունում՝ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հետ ունեցել են շահագրգիռ և օգտակար քննարկում: Կառավարության շենքի մոտ լրագրողների հետ զրույցում այս մասին նշեցՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը:
«Ունեցել ենք օգտակար քննարկում հարցերի լայն շրջանակի հետ կապված: Կարծում եմ, որ հետագա քննարկումները հնարավորություն կտան ճիշտ լուծումներ գտնելու և ստեղծված իրավիճակը հանգուցալուծելու համար»,-ասաց Արսեն Համբարձումյանը: Նա ընդգծեց, որ հետագա զարգացումների մասին կասեն հետագայում: