«Շահումյանի փոքրամարմին հսկան»․ ազատամարտիկ Դավիթ Պետրոսյանի ծննդյան օրն է
October 20, 2017
«Շահումյանի փոքրամարմին հսկան». ազատամարտիկ Դավիթ Պետրոսյանին մարտական ընկերները պատերազմի հենց առաջին օրերից արժանացրեցին «Խուդոյ» մականվանը: Փոքր էր մարմնով, բայց ռազմի դաշտում գործում էր իբրեւ հսկա: Երիտասարդ էր ու արագաշարժ, բավականին հմտացել էր հետախուզության մեջ, եւ նրա հրամանատարները վստահ էին 100 տոկոսով կատարելու է առաջադրանքը:
Ասում են՝ ինչպես պատերազմի ժամանակ, այնպես էլ դրանից հետո բանակաշինության գործում Դավթի ավանդը մեծ էր: Ուր էլ լիներ, ինչ գործի էլ լծված լիներ, անմնացորդ էր նվիրվում: Հոկտեմբերի 20-ը Դավթի ծննդյան օրն է: