Շավարշ Քոչարյան. «Թուրքիային անհրաժեշտ է հեռու պահել ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացից»

ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացը խեղաթյուրելու հերթական փորձ է համարում Թուրքիայի ԱԳ նախարար Մեվլութ Չավուշօղլուի ԵԽԽՎ-ում արված հայտարարությունը ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ ։ Շավարշ Քոչարյանի խոսքով՝  այդ փորձը մեկ անգամ ապացուցում է այն, որ Թուրքիային անհրաժեշտ է հնարավորինս հեռու պահել կարգավորման գործընթացից:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, պատասախանելով Հանրային հեռուստատեսության «Առաջին լրատվական» ծրագրի «ինչպե՞ս կմեկնաբանեք Թուրքիայի ԱԳ նախարար Մեվլութ Չավուշօղլուի ԵԽԽՎ-ում արված հայտարարությունը ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ» հարցին, ՀՀ ԱԳ փոխնախարարը նշել է. «Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորումն առաջին հերթին ուղղված է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշմանը՝ համաձայն Լեռնային Ղարաբաղի ժողովրդի՝ իրավական պարտադիր ուժ ունեցող կամարտահայտության:

Թուրքիայի արտգործնախարարի՝ Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացը խեղաթյուրելու հերթական փորձն ևս մեկ անգամ ապացուցում է այն, ինչը բազմիցս հնչեցվել է մեր կողմից, որ Թուրքիային անհրաժեշտ է հնարավորինս հեռու պահել կարգավորման գործընթացից:

Ինչ վերաբերվում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասով Թուրքիայի արտգործնախարարի հայտարարությանը, ապա եթե Անկարան իրոք ցանկանում է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ, նա ժամանակին կվավերացներ և կյանքի կկոչեր դեռևս 2009 թվականին Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական արձանագրությունները»:


Source: Yerkir Media
Link: Շավարշ Քոչարյան. «Թուրքիային անհրաժեշտ է հեռու պահել ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացից»

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image