Շարմազանով. «Սահմանին լարվածության միակ պատասխանատուն և մեղավորն Ադրբեջանն է»

July 6, 2017

Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցություններում Ադրբեջանը մտել է փակուղի և սահմանին լարվածություն առաջացնելու առիթներ է փնտրում: ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀԿ խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

«Սահմանին լարվածության միակ պատասխանատուն և մեղավորն Ադրբեջանն է: Երկու կողմերի բոլոր զոհերի պատասխանատուն եւ մեղավորը Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունն է։ Վերջին դեպքի հետ կապված էլ նույնը կասեմ, որ միակ մեղավորն Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունն է: Անթույլատրելի է սեփական քաղաքացիներին դարձնել վահան, ապա թաքնվել նրանց թիկունքում՝ փորձելով քողարկել  սեփական ահաբեկչական էությունը»,- նշեց  Շարմազանովը։

Շարմազանովը հավասարակշռված որակեց միջազգային հանրության գնահատականները և ընդգծեց, որ այդ առումով էլ Ադրբեջանի ցանկությունները ձախողվել են:  «Կան տեսանյութեր, մեր զինուժը հրապարակել է դրանք: Մենք ունենք հստակ ապացույցներ, որ Ադրբեջանն է խախտել հրադադարի ռեժիմը»,- ասաց Շարմազանովը։

ՀՀ ԱԺ փոխնախագահը չբացառեց, որ Ադրբեջանի վերջին օրերի պահվածքը կարող է կապված լինել բուլղարական մամուլում հայտնված սկանդալային բացահայտման հետ՝ Ադրբեջանի կողմից ահաբեկիչներին զենք մատակարարելու վերաբերյալ:

 

Source: Yerkir Media
Link: Շարմազանով. «Սահմանին լարվածության միակ պատասխանատուն և մեղավորն Ադրբեջանն է»

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image