Շարմազանով. Ցեղասպանության ճանաչումը պատասխան էր Վաշինգտոնում թուրքերի լկտի պահվածքին

May 20, 2017

Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը խորհրդարանի ամբիոնից շնորհակալություն հայտնեց ԱՄՆ Տեխաս նահանգի Ներկայացուցիչների պալատին Հայոց ցեղասպանությունը ճանաչելու և դատապարտելու համար:

«Տեխասն ԱՄՆ-ի 46-րդ նահանգն է, որ ճանաչում և դատապարտում է Հայոց ցեղասպանությունը: Ես կարծում եմ, որ մենք պետք է ողջունենք այս քայլը և շնորհակալություն հայտնենք մեր ամերիկացի գործընկերներին այս քայլի համար»,- Ազգային ժողովի նիստի ընթացքում ասաց Շարմազանովը:

Նա ընդգծեց, որ Տեխասի Ներկայացուցիչների պալատի այդ քայլը շատ հստակ պատասխան էր Թուրքիայի ժխտողական քաղաքականությանը և օրերս Վաշինգտոնում թուրքերի լկտի պահվածքին:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Վաշինգտոնում մայիսի 16-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցի դեմ բողոքի ակցիա են անցկացրել հայերը, հույները, ասորիները, քրդերը: ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանի կեցավայրի մոտ խաղաղ ցուցարարների վրա հարձակվել են Էրդողանի անվտանգության աշխատակիցներն ու դաժան ծեծի ենթարկել նրանց: 

Source: Yerkir Media
Link: Շարմազանով. Ցեղասպանության ճանաչումը պատասխան էր Վաշինգտոնում թուրքերի լկտի պահվածքին

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image