Շարունակվում է Լիլիթ Մակունցի եւ Սուրեն Պապիկյանի աշխատանքային այցը Լոռի

Շարունակվում է ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանի, մշակույթի նախարար Լիլիթ Մակունցի աշխատանքային այցը Լոռու մարզի համայնքներ:

Այցի առաջին կանգառը Ստեփանավան քաղաքում էր: Քաղաքի Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Հռիփսիմե Գրիգորյանի հետ նրանք քննարկեցին զբոսաշրջային հնարավորությունները` հաշվի առնելով տարածքի` պատմական հուշարձաններով հարուստ լինելու հանգամանքը: Նախարարը նշեց, որ այս ներուժի արդյունավետ օգտագործումը համայնքի համար տնտեսական զարգացման հեռանկարներ կստեղծի:

Երեկ նրանք եղել են Ստեփանավանում, Լոռվա Բերդում, Հնեվանքում, Օձունի վանքում ու Արդվիում: Հագեցած օրակարգով այցելությունները շարունակվում են:

Source: Yerkir Media
Link: Շարունակվում է Լիլիթ Մակունցի եւ Սուրեն Պապիկյանի աշխատանքային այցը Լոռի

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image