Շիրակի մարզում տղան սպանել է մորը

September 3, 2016

Շիրակի մարզի Լուսաբաց համայնքի ղեկավարից ոստիկանության Անիի բաժնում սեպտեմբերի 3-ին` ժամը 2-ի սահմաններում, ահազանգ է ստացվել, որ իրենց գյուղի հովիվը սպանել է մորը:  Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:

Ահազանգով մեկնած օպերատիվ խումբը պարզել է , որ 1985 թ. ծնված Հովհաննես Չեռնոմորյանը տանը, ալկոհոլ օգտագործած վիճակում, վիճաբանել է մոր՝ 1964 թ. ծնված Հայկուշ Սարգսյանի հետ, բռունցքի հարվածներ հասցրել և սպանել նրան:
Հովհաննես Չեռնոմորյանը բերման է ենթարկվել բաժին:

Կատարվում է նախաքննություն:

 


Source: Yerkir Media
Link: Շիրակի մարզում տղան սպանել է մորը

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image