Շիրակի պետհամալսարանի ռեկտորը հրաժարական է տվել․ ռեկտորի նոր ընտրություններ կանցկացվեն

Շիրակի պետական համալսարանի ռեկտոր Սահակ Մինասյանը հրաժարական է տվել, պաշտոնակատար կնշանակվի ռեկտորի տեղական Երվանդ Սերոբյանը: Այս մասին այսօր Գյումրիում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը:

«Երեկ հանդիպում եմ ունեցել ռեկտոր Մինասյանի հետ, այսօր նույնպես առանձնազրույց ենք ունեցել և մենք այս իրավիճակից դուրս գալու մեկ լուծում ենք գտել: Ինձ համար այս պրոցեսում անընդունելի էր ոչ ակադեմիական մթնոլորտը, երբ որ փոխադարձ վիրավորանքների պայմաններում քննարկվում էին Շիրակի պետական համալսարանի ներքին խնդիրները»,- նշեց Արայիկ Հարությունյանը:

Հիշեցնենք, որ տեւական ժամանակ է, ինչ ուսանողները բողոքի ակցիաներ էին անցկացնում եւ պահանջում էին ռեկտորի հրաժարականը։

Source: Yerkir Media
Link: Շիրակի պետհամալսարանի ռեկտորը հրաժարական է տվել․ ռեկտորի նոր ընտրություններ կանցկացվեն

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image