Շիրվանզադեի դպրոցում աշակերտները բիզնես գործունեություն են ծավալում

June 3, 2017

Արդյո՞ք աշակերտները կարող են բիզնես գործունեություն ծավալել եւ հասույթը փոխանցել սեփական դպրոցի կարիքները հոգալուն: Պարզվում է՝ կարող են՝ ձեռնարկատիրական կրթության միջոցով: Ծրագիր, որը սեպտեմբերից կներդրվի տարրական եւ հիմնական դպորցներում՝ որպես առարկա:

Ալեքսանդր Շիրվանզադեի անվան թիվ 21 դպրոցի աշակերտներն առաջիններից են, որոնք ծանոթացել են տնտեսագիտության եւ ձեռներեցության հիմունքներին եւ բիզնես գործունեություն ծավալել:

Շիրվանզադեի անվան դպրոցը 300 ուսումնական կենտրոններից մեկն է, որտեղ իրականացվում է այս ծրագիրը:  Երեք ամսից ձեռնարկատիրական կրթությունը կդառնա պարտադիր՝ բոլոր աշակերտների համար: Սկզբում այն կուսումնասիրեն 2-րդից 4-րդ, հետո նաեւ առաջինից 12-րդ դասարանցիները: Հազար ուսուցիչ արդեն վերապատրաստվել է:

Մանրամասները՝ տեսանյութում։

Source: Yerkir Media
Link: Շիրվանզադեի դպրոցում աշակերտները բիզնես գործունեություն են ծավալում

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image