Շմոլ գազից չորս երեխա է թունավորվել

July 4, 2017

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հուլիսի 4-ին, ժամը 20:17-ին տեղեկություն է ստացել, որ շմոլ գազի թունավորման նախանշաններով «Մուրացան» ԲԿ են հոսպիտալացվել Երևան քաղաքի Հալաբյան փողոցի թիվ 35 շենքի բնակարաններից մեկի բնակիչներ՝ 2016 թ. ծնված Դ. և 2014 թ. ծնված Վ. Խ.-երը, 2014 թ. ծնված Վ. և 2008 թ. ծնված Լ. Բ.-երը:

Ինչպես  տեղեկանում ենք  ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, բժիշկները տուժածների առողջական վիճակները գնահատել են միջին ծանրության:

Source: Yerkir Media
Link: Շմոլ գազից չորս երեխա է թունավորվել

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image