Շուշիում հաղթել է հայի մարտական ոգին

May 6, 2017

Շուշիի ազատագրման 25 ամյակին ընդառաջ արցախյան ազատամարտի մասնակից հերոսները հիշել են անցած ուղին, ներկայացրել իրենց տպավորությունները: Նրանք նաեւ խոսել են արցախյան հիմնախնդրից, քառօրյա պատերազմից, կանխատեսել հնարավոր զարգացումները:

«Կանայք պետք են եւ′ խաղաղության, եւ′ պատերազմի ժամանակ»,- համոզված է գնդապետ Աիդա Սերոբյանը, որին մարտի դաշտում «դոխտուր» էին անվանում: Այս համոզմամբ էլ 2 ամսով Արցախ էր մեկնել՝ տղաներին բուժօգնություն ցույց տալու նպատակով: Սակայն զենքը ձեռքն էր առել ու վերադարձի մասին մոռացել. իր պարտքն էր մնալ ու կռվել մինչեւ վերջ: 3 տարվա ընթացքում 4 անգամ վիրավորվել է, բայց երբեք չի լքել մարտի դաշտը: Ասում է՝ ամենավախկոտ տղամարդն էլ առյուծ է կտրում, երբ տեսնում է՝ կողքին կին է կռվում:

Շուշիի ազատագրումն Աիդա Սերոբյանը մեծ խանդավառությամբ է հիշում: Պատմում է՝ այն ժամանակ չի պատկերացրել, որ կարող են Շուշին գրավել: Այսօրվա պես հիշում է՝ ինչպես էին ցնծում, երբ ազատագրված Շուշիի եկեղեցուց ադրբեջանցիների թաքցրած արկերով արկղերն էին դուրս բերում:

Արցախյան ազատամարտի հերոս Արկադի Տեր-Թադեւոսյանը համոզված է, որ Շուշիում հաղթել է հայի մարտական ոգին: Հիշում է՝ պայքարն անհավասար էր, բայց մեկ օրում կարողացան ազատագրել Շուշին՝ազատամարտիկների ինքազոհության շնորհիվ:

Ներկայում Կոմանդոսը պատերազմի վտանգ չի տեսնում: Վստահ է՝ Ադրբեջանը վախենում է պատերազմից: Ասում է հայերին միայն պետք է Ադրբեջանում մի քանի կարեւոր նշանակության օբյեկտ վերացնել եւ վերջ:

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Source: Yerkir Media
Link: Շուշիում հաղթել է հայի մարտական ոգին

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image