Շվեդիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանությանը նվիրված միջոցառում կլինի. բանախոսներից է թուրք պատմաբան Աքչամը

Շվեդիայի խորհրդարանում ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանությանը նվիրված հիշատակի արարողություն կանցկացվի: Միջոցառմանը ելույթ կունենա հայտնի թուրք պատմաբան Թաներ Աքչամը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Աքչամը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում:

«Այսօր ապրիլի 24-ն է՝մարդկության պատմության ամենակարևոր զանգվածային կոտորածներից մեկի՝ Հայոց ցեղասպանության հիշատակի օրը: Շվեդիայի խորհրդարանն պաշտոնական հիշատակի արարողություն է կազմակերպում, որի բանախոսներից մեկն եմ լինելու: Խոսելու եմ թուրքական ժխտողականության վերաբերյալ»,- նշել է Աքչամը:

Նա ընդգծել է՝ ելույթում իր հիմնական թեզը լինելու է այն, որ ժխտողականությունը կառուցվածքային բնույթ ունի, այն ամենևին չի սահմանափակվում 1915 թվականով, մեր օրերում այդ նույն ժխտողականությունը քրդերի նկատմամբ տարվող քաղաքականության հիմնական տարրն է:

«Այդ ժխտողականությունը պետք է համեմատվի ապարտեիդի հետ: Քանի դեռ ճիշտ դիրքորոշում չի ցուցաբերվել 1915-ի նկատմամբ, քրդական հարցում ժողովրդավարական մոտեցում չի կարող լինել: Մեծ կոտորածի զոհերի հիշատակին խոնարհվելու իմաստն էլ հենց սրանում է»,- գրել է թուրք պատմաբանը:

Source: Yerkir Media
Link: Շվեդիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանությանը նվիրված միջոցառում կլինի. բանախոսներից է թուրք պատմաբան Աքչամը

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image