Ողիղ միացում Ծիծեռնակաբերդից

Հայոց Եղեռնի 101-րդ տարելիցի օրը, աշխարհասփյուռ հայության հայացքն ուղղված է դեպի Ծիծեռնակաբերդ, որտեղ մարմնավորված է Հայոց մեծագույն ողբերգության հիշատակի խորհրդանիշը։

Հարյուր տարի առաջ 1915 թվականի ապրիլի 24-ին, երիտթուրքերի կառավարությունը հրաման արձակեց տեղահանել եւ ոչնչացնել հայ մտավորականությանը: Նույն օրը 600, իսկ որոշ տվյալներով` 800 գրողներ, քաղաքական գործիչներ, արվեստագետներ ենթարկվեցին բռնությունների: Այս քայլը նպատակ ուներ արմատախիլ անել հայ միտքը` կազմակերպված դիմադրությունից խուսափելու համար:

Միաժամանակ, պատրվակ դարձնելով Թուրքիայի մասնակցությունը առաջին աշխարհամարտին, բանակ զորակոչվեցին տասնյակ հազարավոր հայ երիտասարդներ, որոնց թուրքական հրամանատարությունն աստիճանաբար ոչնչացրեց: Երիտթուրքերի ծրագիրը մշակված էր, Հայոց ցեղասպանությունը՝ Օսմանյան կայսրության պետական քաղաքականության հետեւանք:

Ցեղասպանությունը ոճիր է ոչ միայն ազգի, այլեւ ամբողջ մարդկության հանդեպ:

Դիտե´ք ուղիղ միացումը Ծիծեռնակաբերդից:


Source: Yerkir Media
Link: Ողիղ միացում Ծիծեռնակաբերդից

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image