«Ոչինչ մոռացված չէ». Էլթոն Ջոնը ներկայացրեց Հայոց ցեղասպանության մասին ֆիլմը

Աշխարհահռչակ երգիչ Էլթոն Ջոնը իր` Elton John AIDS հիմնադրամի (EJAF) 25 ամյակին նվիրված բարեգործական ճաշկերույթին ներկայացրել է Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմը: Հիմնադրամը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել` նշելով, որ հպարտ է ներկայացնելու «Խոստումը» ֆիլմը:

Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը հայտնում է, որ երեկոյի ընթացքում Էլթոն Ջոնը ասել է. «Ոչինչ մոռացված չէ, դա այն է, ինչ տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության ժամանակ»: Երեկոյի ընթացքում հանգանակվել է ռեկորդային 7 մլն ԱՄՆ դոլար:

«Խոստումը» ֆիլﬕ նկարահանման ծախսերը հոգացել է աﬔրիկահայ գործարար, ﬕլիարդատերՔըրք Քըրքորյանը, ինչի մասին հայտնի է դարձել նրա մահվան օրը:

Ֆիլմի դերակատարներից Մայքլը հաﬔստ հայ դեղագործ է, ով թողել է իր գյուղն ու գնացելԿոստանդնուպոլիս` ուսուﬓասիրելու բժշկություն: Քրիսը աﬔրիկացի ֆոտոլրագրող է, ով եկել էայդ երկիր, որպեսզի մասնակիորեն լուսաբանի աշխարհաքաղաքական հարցեր, ևհարաբերությունների ﬔջ է տաղանդավոր Անայի հետ` Փարիզում սովորած հայ նկարչուհի: ԵրբՄայքլը հանդիպում է Անային, նրանց ընդհանուր ժառանգական հիշողությունը կայծ էառաջացնում ու Անան դառնում է մրցակցության պատճառ երկու տղամարդկանց ﬕջև: Երբթուրքերն Առաջին աշխարհամարտի ժամանակ ﬕանում են գերմանացիներին ու դաժանաբարոչնչացնում Օսմանյան կայսրության սահմաններում ապրող փոքրամասնություններին, չնայածառկա կոնֆլիկտին` յուրաքանչյուրը պետք է ելք փնտրի փրկվելու համար:

Source: Yerkir Media
Link: «Ոչինչ մոռացված չէ». Էլթոն Ջոնը ներկայացրեց Հայոց ցեղասպանության մասին ֆիլմը

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image