Ոստիկանապետը հանձնարարել է խիստ միջոցներ ձեռնարկել
June 8, 2018
ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանը հունիսի 8-ին խորհրդակցություն է անցկացրել ոստիկանության արտաքին ծառայության ղեկավար կազմի հետ:
Ոստիկանության պետը հանձնարարել է խիստ միջոցներ ձեռնարկել, որպեսզի հանրապետությունում ժամը 23:00-ից հետո որևէ հրավառությունտեղիչունենա:
Վալերի Օսիպյանը անդրադարձել է նաև հաստատություններին, որոնց գործունեությունը ըստ օրենքի սահմանափակված է մինչև ժամը 24:00-ն:
Եվս մեկ անգամ անդրադարձ է եղել այս տարի Հայաստանում տեղի ունենալիք արարողակարգային խոշոր միջացառումների ընթացքում ոստիկանության ծառայությանն ու անվտանգության ապահովման ուղղությամբ ձեռնարկվող գործողություններին: