Ոստիկանությունը հայտարարում է՝ հավաքի մասնակիցները բռնություն են գործադրել ոստիկանների նկատմամբ. տեսանյութ

ՀՀ ոստիկանությունը տեսանյութ է տարածել, որտեղ երևում է, թե ինչպես են Բաղրամյան պողոտայում հավաքի մասնակիցները բռնություն գործադրում ոստիկանական ծառայողների նկատմամբ:

ՀՀ ոստիկանությունը հայտարարում է, որ ձեռք բերված տեսագրություններում ակնհայտ երևում է, որ հավաքի մասնակիցները չեն ենթարկվում ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին, բռնություն են գործադրում նրանց  նկատմամբ՝ արգելափակոցներ, քարեր և այլ առարկաներ նետելով  հասարակական կարգի պահպանության իրենց  պարտականություններն իրականացնող ոստիկանության  ծառայողների ուղղությամբ` նրանց պատճառելով մարմնական  վնասվածքներ:
«Հարուցված քրեական գործի շրջանակում միջոցներ են  ձեռնարկվում հիշյալ անձանց ինքնությունը պարզելու, նրանց  հայտնաբերելու, բերման ենթարկելու և գործի քննությանը նրանց  մասնակցությունն ապահովելու ուղղությամբ»,- հայտարարել է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:

 

 

Source: Yerkir Media
Link: Ոստիկանությունը հայտարարում է՝ հավաքի մասնակիցները բռնություն են գործադրել ոստիկանների նկատմամբ. տեսանյութ

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image