Որմնադիրների փողոցում նռնակ է հայտնաբերվել

August 4, 2016

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն օգոստոսի 4-ին, ժամը 13.24-ին տեղեկատվություն է ստացել, որ Երևանի Որմնադիրների փողոցում հայտնաբերվել է նռնակ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ:

Ինչպես  տեղեկացանք ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, որմնադիրների փողոցի թիվ 181 տան մոտակայքում հայտնաբերվել է «РГД-5» տեսակի ձեռքի մարտական նռնակ, որի վնասազերծման համար անհրաժեշտ է եղել ՀՀ պաշտպանության նախարարության ինժեներասակրավորական խումբը:

Հրշեջ-փրկարարները կատարել են տարածքի սահմանազատում։

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ՊՆ ինժեներասակրավորական խումբը, որը վնասազերծել է «РГД-5» տեսակի ձեռքի մարտական նռնակը:


Source: Yerkir Media
Link: Որմնադիրների փողոցում նռնակ է հայտնաբերվել

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image