Ուժեղ քամու հետեւանքով վնասվել են տանիքներ, շրջվել՝ ծառեր
June 7, 2017
Հունիսի 6-ին` ժամը 21։12-ին, ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Միքայելյան 33 փողոցի թիվ 1 հատուկ դպրոցի մոտակայքում քամու հետևանքով ջարդված ծառը դժվարանցանելի է դարձրել ճանապարհը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարները ծառի ճյուղերը կտրել և հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից։
***
Հունիսի 6-ին, ժամը 20:10-ին Էջմիածին քաղաքի Չարենցի փողոցում գտնվող փրկարարներին են դիմել մի խումբ քաղաքացիներ առ այն, որ Կնունյանց փողոցում քամուց վնասվել են մի շարք տների տանիքներ:
Դեպքի վայր է մեկնել հրշեջ փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ մասամբ վնասվել է Ռ. Հ.-ին պատկանող թիվ 5 տան տանիքը (150 քմ):