Ուկրաինայում հայոց այբուբենին նվիրված հուշարձան է բացվել
October 4, 2018
Ուկրաինայի Զապորոժիե քաղաքում անցկացվող Հայկական մշակույթի օրերի շրջանակում հայկական եկեղեցու տարածքում հանդիսավորությամբ բացվել է հուշարձան՝ նվիրված հայոց այբուբենին: analitikaua.net-ը տեղեկացնում է, որ բացման հանդիսավոր արարողությանը ներկա է եղել Զապորոժիեի մարզպետը։