Ուորլիքը. «Սարգսյանը և Ալիևը մերժել են պատերազմն ու պարտավորվել են շարունակել բանակցությունները»

tert.am — ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Twitter սոցկայքի իր միկրոբլոգում հայտնել է, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատերազմի դեմ են հանդես եկել ու ցանկություն են հայտնել շարունակել բանակցային գործընթացը:

«Ջոն Քերին զրուցել է Սարգսյանի և Ալիևի հետ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցի շուրջ: Կողմերը մերժել են պատերազմն ու պարտավորվել են շարունակել բանակցությունները: Միացյալ Նահանգները պատրաստակամ է իր օգնությունն առաջարկել այդ հարցում»,- գրել է ամերիկացի համանախագահը:

Երեկ Վարշավայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին ԼՂ հակամարտության հարցի քննարկման նպատակով հանդիպումներ է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հետ:


Source: Yerkir Media
Link: Ուորլիքը. «Սարգսյանը և Ալիևը մերժել են պատերազմն ու պարտավորվել են շարունակել բանակցությունները»

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image