Ուրուգվայում Հայոց ցեղասպանությունը վերապրածի անունով հրապարակ է անվանակոչվել

Ուրուգվայի մայրաքաղաք Մոնտեվիդեոյի քաղաքապետարանի որոշմամբ եւ Պենյարոլ թաղամասի բնակիչների խնդրանքով՝ հոկտեմբերի 21-­ին թաղամասի գլխավոր հրապարակներից մեկն անվանակոչվել է Մարտին Տերյանի անունով, ով Հայոց ցեղասպանության վերապրածներից էր: Այս մասին տեղեկացրին «Արաքս» ռադիոյից:

Մարտին Տերյանը ծնվել է 1913 թվականին Մարաշում, մահացել` 2006 թվականին Մոնտեվիդեոյում: Ցեղասպանությունից փրկվելով և հաստատվելով Ուրուգվայում` Պենյարոլ թաղամասում հիմնում է խանութ, որն աշխատում է 40 տարի:

Տերյանն ու իր տիկինը մշտապես օգնության ձեռք են մեկնել թաղամասի չքավոր երեխաներին` տարրական սնունդ հայթայթելով նրանց համար: Հրապարակի բացման արարողությանը նշվել է, որ Պենյարոլի բնակիչները չեն կարող մոռանալ այդ օգնությունը, իսկ հրապարակի անվանափոխմամբ նրանք վառ կպահեն Մարտին Տերյանի հիշատակը:

Մարտին Տերյանը 90­-ականներին ստացել է Հայաստանի Հանրապետության անձնագիր: Նրա վկայություններով ստեղծվել է փաստավավերագրական ֆիլմ` նվիրված Հայոց ցեղասպանությանը:


Source: Yerkir Media
Link: Ուրուգվայում Հայոց ցեղասպանությունը վերապրածի անունով հրապարակ է անվանակոչվել

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image