Չելիկ. «Գյուլենն ավելի վտանգավոր ահաբեկիչ է, քան Ուսամա բեն Լադենը»
July 24, 2016
ԱՄՆ-ում բնակվող թուրք ընդդիմադիր Ֆեթուլլահ Գյուլենն, ում Անկարան մեղադրում է ռազմական հեղաշրջման փորձ իրականացնելու մեջ, ավելի վտանգավոր ահաբեկիչ է, քան «Ալ Քաիդա» ահաբեկչական խմբավորման մահացած ղեկավար Ուսամա բեն Լադենը: Այս մասին, ըստ «ՌԻԱ Նովոստիի», հայտնել է Թուրքիայի Եվրամիության հարցերով նախարար Օմեր Չելիկը:
Հուլիսի 16-ի գիշերը մի խումբ ապստամբներ Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձ են կատարել: Ըստ վերջին տեղեկությունների, հակամարտության հետեւանքով սպանվել է 246 մարդ, ավելի քան 2000 մարդ վնասվածքներ է ստացել: