«Չէ, սա վակխանալիա չէ։ Սա խայտառակություն է». Արմեն Աշոտյան

August 4, 2018

ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ Արտաքին հարցերի հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի` Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցին:

«Մեղմ ասած, չհաջողված հարցազրույց։ Էլ չասեմ, որ դատարանի վաղվա նիստից առաջ՝ նաև անպատեհ։ 0038֊ի մասով՝ ոչ համոզիչ։ Անձեռնմխելիության իրավունքի խախտման բացատրություններն էլ՝ տապալված։

Դե Wikileaks -ի արտահոսքի հիման վրա Արմեն Գևորգյանին առաջադրված մեղադրանքն էլ, որպես փաստ ՝ զավեշտ։

Չէ, սա վակխանալիա չէ։ Սա խայտառակություն է։

Աստված լուսավորի Մարտի 1֊ի զոհերի հոգիներն ու պահապան լինի մեր Հայրենիքին»,- գրել է Արմեն Աշոտյանը:

ՀՔԾ պետը Հանրային հեռուստաընկերության եթերում երեկ հայտարարեց, որ Քոչարյանն, իր կարծիքով, պետք է մնա կալանքի տակ:

Source: Yerkir Media
Link: «Չէ, սա վակխանալիա չէ։ Սա խայտառակություն է». Արմեն Աշոտյան

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image