Չինաստանի Կոմկուսի 19-րդ համագումարին մասնակցում է 2287 պատվիրակ

Հոկտեմբերի 18-ին Պեկինում բացվել Է աշխարհի ամենաբազմանդամ քաղաքական կուսակցության՝ Չինաստանի Կոմունիստական կուսակցության հերթական՝ 19-րդ համագումարը, որի արդյունքներով ընտրվելու Է երկրի բարձրագույն ղեկավարության նոր կազմը եւ վերանայվելու Է կուսակցության կանոնադրությունը։

Համագումարին մասնակցելու համար երկրի մայրաքաղաք են ժամանել 2287 պատվիրակներ, որոնք ընտրվել են ՉԿԿ-ի գրեթե 89 մլն անդամներից: ՉԺՀ-ի նախագահ, ՉԿԿ-ի Կենտկոմի գլխավոր քարտուղար Սի Ցզինպինը, ելույթ ունենալով համագումարի բացմանը, հայտարարել Է, որ տեղական յուրահատկությամբ սոցիալիզմը Չինաստանում թեւակոխել Է զարգացման նոր դարաշրջան:

«Կուսակցությունը պետք Է միավորի չին ժողովրդի բոլոր ազգերին, նրանց առաջնորդի դեպի միջին բարեկեցության հասարակության կառուցում եւ մեծ հաղթանակ տանի չինական յուրահատկությամբ սոցիալիզմի նոր դարաշրջան թեւակոխելիս»,- նշել Է նա:

Համագումարը կշարունակվի մինչեւ հոկտեմբերի 24-ը: Դրա ընթացքում նախատեսվում Է վերլուծել կուսակցության աշխատանքը վերջին հինգ տարվա ընթացքում, քննարկել Չինաստանի եւ այլ երկրների հասարակական-տնտեսական ու քաղաքական իրավիճակը, նախանշել առաջիկա տարիներին հանրապետության զարգացման ռազմավարական ուղեգիծը:

Source: Yerkir Media
Link: Չինաստանի Կոմկուսի 19-րդ համագումարին մասնակցում է 2287 պատվիրակ

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image