Չինաստանում առնվազն 36 մարդ Է զոհվել ավտոբուսի վթարի հետեւանքով
August 11, 2017
Առնվազն 36 մարդ Է զոհվել, եւս 13-ը՝ տուժել օգոստոսի 10-ի երեկոյան Չինաստանում տեղի ունեցած ավտովթարի հետեւանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել են տեղական ԶԼՄ-ները: Դեռեւս չպարզված պատճառով ավտոբուսը, որը Չենդու քաղաքից (Սիչուանի նահանգ) ընթանում Էր Լոյան քաղաք (Հենանի նահանգ) Պեկին-Կունմին արագընթացիկ ճանապարհին մեծ արագությամբ պատին Է բախվել՝ թունել մտնելիս: Բոլոր տուժածները տեղափոխվել են հիվանդանոց։