Չինաստանում արգելափակել են WhatsApp մեսենջերը Չինաստանի կոմունիստական կուսակցության ՝ հոկտեմբերի 18-ին նշանակված 19-րդ համագումարի նախաշեմին: Այս մասին հայտնում է The New York Times-ը:
Ավելի վաղ WhatsApp-ի աշխատանքում գրանցվել են ժամանակավոր խափանումներ: Հուլիսին անհասանելի է դարձել տեսաչաթի գործառույթը, անհնար է եղել փոխանցել ֆայլեր, պատկերներ և ձայնային հաղորդագրություններ:
Ավելի վաղ երկրի իշխանություններն արգելափակել էին նաև « Facebook» սոցիալական ցանցը և «Instagram»-ը: