Չինաստանում կառուցվել է ավանդական սառցե քաղաքը (տեսանյութ)

December 25, 2016

Յուրաքանչյուր տարի դեկտեմբերի վերջին Չինաստանի հյուսիսում գտնվող Հարբին քաղաքը վերածվում է սառույցի և ձյան կախարդական թագավորության՝ բաղկացած հմուտ մասնագետների ձեռքերով ստեղծված սառցե շինություններից և քանդակներից:

Ինչպես նշում է The Daily Mail-ը, այս տարին ևս բացառություն չի եղել, և Հարբինում բացվել է ավանդական սառցե քաղաքը, որն առավել տպավորիչ է գիշերը, երբ սառցե գլուխգործոցները գունավորվում են նեոանային խայտաբղետ լույսերով:

Ցելսիուսի սանդղակով 30 աստիճան ցրտի պայմաններում ստեղծված թեմատիկ քաղաքը գրավում է ոչ միայն Հարբինի, այլև՝ Չինաստանի տարբեր անկյուններում բնակվող մարդկանց, որոնք շտապում են դեպի հյուսիս՝ տեսնելու սառցե հեքիաթը:

Աղբյուրը մանրամասնում է, որ 1985թ. ի վեր անցկացվող Հարբինի ձյան և սառույցի փառատոնի պաշտոնական բացումը կայանալու է հունվարի 5-ին, սակայն չինացիներն արդեն հնարավորություն ունեն այցելել քաղաք:

Հայտնի է, որ 800.000 քմ մակերեսով քաղաքը կառուցելու համար պահանջվել է 330.000 խմ ձյուն ու սառույց, ինչպես նաև 10.000 աշխատող:


Source: Yerkir Media
Link: Չինաստանում կառուցվել է ավանդական սառցե քաղաքը (տեսանյութ)

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image