Չինաստանում պանդան հարձակվել է կենդանաբանական այգու այցելուի վրա (տեսանյութ)

Չինաստանի հարավ-արեւելքում գտնվող  Ցզյանս նահանգի կենդանաբանական այգում վերջերս պանդան հարձակվել է երիտասարդի վրա, հայտնւոմ է life.ru-ն:  Վերջինս մտել է արու պանդայի  վանդակ, որպեսզի մոտից տեսնի բամբուկե արջին եւ հնարավորության դեպքում՝ շոյի նրան:  Սակայն ոչ մի կերպ չի պատկերացրել, որ արջը կհարձակվի:

Տեսանյութում երեւում է՝ ինչպես է երիտասարդը շոյում քնած պանդային եւ արթնացնում նրան: Հաջորդ րոպեին արդեն արջը բռնում է նրա ոտքը եւ սկսում կռվել:


Source: Yerkir Media
Link: Չինաստանում պանդան հարձակվել է կենդանաբանական այգու այցելուի վրա (տեսանյութ)

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image