Չինաստանի արևելյան հատվածում ջրամբարում ջրի մակարդակի իջեցման արդյունքում հայտնաբերվել է Բուդդայի հնամենի արձանը, հայտնում է Ria.ru-ն՝ մանրամասնելով, որ ուշագրավ հայտնագործության վերաբերյալ կադրերը հրապարակվել են YouTube-ում:
Նշվում է, որ վերանորոգման աշխատանքների պատճառով ջրամբարում ջրի մակարդակն իջել է ավելի քան 10 մ-ով: Դրա արդյունքում ջրի տակից երևացել է Բուդդայի՝ ժայռափոր դեմքը:Ենթադրվում է, որ արձանը ստեղծվել է Մին տոհմի ժամանակաշրջանում և ունի ավելի քան 350 տարվա պատմություն:
Գիտնականների կարծիքով՝ ջրամբարի հատակին՝ Բուդդայի ոտքերի մոտ, կա հնամենի տաճար, որը կարելի է ուսումնասիրել ստորջրյա սարքավորումների միջոցով։
Source: Yerkir Media
Link: Չինաստանում ջրի տակից դուրս է եկել Բուդդայի հնագույն արձանը (լուսանկարներ, տեսանյութ)