ՉԼ. «Յուվենտուս»-ը հաղթեց ֆրանսիական «Մոնակո»-ին (0:2)

May 4, 2017

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի առաջին խաղում Թուրինի «Յուվենտուս»-ը արտագնա խաղում գերազանցեց ֆրանսիական «Մոնակո»-ին (0:2):

Առաջին խաղակեսի 29-րդ րոպեին գնդակի հրաշալի խաղարկումից հետո ուժեղ և դիպուկ հարվածով «ծեր սինյորա»-ին առաջ մղեց Գոնսալո Իգուայինը: Երկրորդ կեսի 59-րդ րոպեին արգենտինացին դարձավ նաև դուբլի հեղինակ` հաշիվը դարձնելով 0:2:

Այս հանդիպումը հոբելյանական էր նաև «Յուվենտուս»-ի դարպասապահ Բուֆոնի համար, ով Չեմպիոնների լիգայում իր 100-րդ հանդիպումն անցկացրեց:

Թիմերի պատասխան հանդիպումը կկայանա մայիսի 9-ին:

Source: Yerkir Media
Link: ՉԼ. «Յուվենտուս»-ը հաղթեց ֆրանսիական «Մոնակո»-ին (0:2)

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image