Պակիստանում մարդատար երկու գնացքների բախման հետեւանքով առնվազն 17 մարդ Է զոհվել

Պակիստանում առնվազն 17 մարդ Է զոհվել մարդատար երկու գնացքների բախման հետեւանքով, եւս ավելի քան 40 մարդ տուժել Է: Այդ մասին հայտնել Է Dawn թերթը՝ հղում անելով երկրի առողջապահության ներկայացուցիչներին:

Վթարը տեղի Է ունեցել նոյեմբերի 3-ի առավոտյան երկրի հարավի Կարաչի քաղաքի մերձակա երկաթուղային կայարանի շրջանում: Բախման հետեւանքով ռելսերից դուրս Է ընկել առնվազն երկու վագոն:

Նշվում Է, որ բազմաթիվ ուղեւորներ գտնվում են փլվածքների տակ: Փրկարարները նրանց դուրս բերելու աշխատանքներ են իրականացնում: Երկաթուղային հաղորդակցությունը ժամանակավորապես դադարեցված Է, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:


Source: Yerkir Media
Link: Պակիստանում մարդատար երկու գնացքների բախման հետեւանքով առնվազն 17 մարդ Է զոհվել

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image