Պայթյուն՝ Դիարբեքիրում. կան վիրավորներ (տեսանյութ)
November 4, 2016
Դիարբեքիրի կենտրոնական Բաղլար շրջանում նոյեմբերի 4-ի առավոտյան պայթյուն է որոտացել: Ինչպես հաղորդում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը, պայթյունը տեղի է ունեցել ոստիկանական դպրոց օգտագործվող շենքի մոտ:
Նախնական տվյալներով պայթյունի հետևանքով վիրավորվել է վեց մարդ: Պայթյունը լսվել է քաղաքի տարբեր հատվածներում: Դրա ուժգնությունից վնասվել են հարակից շենքերը:
Ենթադրվում է, որ պայթյունն իրականացվել է պայթուցիկով բեռնավորված մեքենայով:
Դեպքի վայր են ժամանել փրկարար ծառայության և շտապօգնության մեծ թվով աշխատակիցներ: