Պայթյուն՝ Փոթիում. կա մեկ զոհ

Մեկ մարդ զոհվել է, եւս երեքը՝ վիրավորվել Վրաստանի Փոթի քաղաքում պայթյունի հետեւանքով, տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը: Նախնական տվյալներով՝ քաղաքի Նաբադո շրջանում երիտասարդների ձեռքում նռնակ է պայթել:

Չորս տուժածներին տեղափոխել են հիվանդանոց: Նրանցից մեկը մահացել է: Միջադեպը տեղի Է ունեցել լուսաբացին։

Պայթյունը վայրը շրջապատված է ոստիկանության կողմից, կատարվում են հետաքննչական գործողություններ: ՆԳ նախարարությունն առայժմ չի մեկնաբանում տեղի ունեցածը։

 

Source: Yerkir Media
Link: Պայթյուն՝ Փոթիում. կա մեկ զոհ

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image