Պաշտոններից կազատվեն Առողջապահության եւ Քաղաքաշինության նախարարությունների աշխատակազմերի ղեկավարները
October 6, 2016
Կառավարության հոկտեմբերի 6-ի նիստի օրակարգում ընդգրկված են նախարարությունների աշխատակազմերի ղեկավարների պաշտոնից ազատման նախագծեր: Իրենց դիմումների համաձայն պաշտոններից կազատվեն քաղաքաշինության նախարարության աշխատակազմի ղեկավար Էդգար Գևորգյանը, Առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար Արմեն Կարապետյանը:
Կառավարության կառուցվածքային փոփոխություններով Քաղաքաշինության նախարարությունն անվանափոխվելու է և վերածվելու կոմիտեի: