Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը երեկ հանդիպել է Հայաստանում եւ ՎրաստանումՆիդերլանդների Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Յոհաննես Դաումաի հետ:
Հանդիպման ժամանակ ստորագրվել է համագործակցության ծրագիր՝ ուղղված Հայաստանում պրոբացիոն համակարգի ներդրման և զարգացման գնահատմանը:
Ծրագրի նպատակն է աջակցել Պաշտպանի աշխատակազմին գնահատելու և մոնիթորինգի ենթարկելու Հայաստանում պրոբացիայի ծառայության համակարգի ներդրումը և զարգացումը՝ ոլորտում առկա օրենսդրական և գործնական խնդիրները վեր հանելու նպատակով:
Հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցության նաև այլ ուղղություններ: