Հուշահամալիրում Հռոմի Պապ Ֆրանցիսկոսին են մոտեցել Հայոց ցեղասպանությունը վերապրածների մի խումբ ժառանգներ՝ զավակներ և թոռներ, որոնց նախնիները, Մեծ Եղեռնի որբեր լինելով, Պիուս Տասնմեկերորդ Պապի որոշմամբ օթևան էին գտել պապական Կաստել Գանդոլֆո դղյակ-ամառանոցում:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանը հունիսի 25-ին Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի և Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի հետ այցելել են Ծիծեռնակաբերդ՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիր:
Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության հուշահամալիր այցելությունից հետո Ֆրանցիսկոս պապը գրառում է թողել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի պատվո այցելուների գրքում:
Source: Yerkir Media
Link: Պապը Ծիծեռնակաբերդում հանդիպել է Ցեղասպանությունը վերապրածների ժառանգներին (Լուսանկարներ)