Ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված խմբի անդամ, ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը հայտարարել է հացադուլը դադարեցնելու մասին։ Նա արդեն 8 օր էր՝ ինչ գտնվում էր հացադուլի մեջ:
Նրա պաշտպան Ինեսսա Պետրոսյանն իր ֆեյսբուքյան էջումը հրապարակել է Մանուկյանի նամակը, որում էլ վերջինս հայտարարում է այդ մասին։
Այսօր առավոտյան հրապարակվել էր նաեւ բանտում գտնվող Ժիրայր Սեֆիլյանի նամակը, որով նա Պավլիկ Մանուկյանին խնդրում էր դադարեցնել հացադուլը: