Պատահարի հետևանքով վնասվածքներ ստացած 22-ամյա երիտասարդը հիվանդանոցում մահացել է

Դեկտեմբերի 31-ին ոստիկանության Գորիսի բաժնում հաղորդում էր ստացվել Սալ-քար թաղամասում 1992 թ. ծնված Ալբերտ Ղ.-ի վարած «ՎԱԶ-2103» մակնիշի ավտոմեքենան ճանապարհի երթևեկելի գոտուց դուրս գալու և ծառին բախվելու մասին, ինչի հետևանքով ուղևորը՝ 1995 թ. ծնված Գառնիկ Էկտուբարյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր Գորիսի բժշկական կենտրոն:
Հունվարի 4-ին, ժամը 4.55-ին, «Էրեբունի» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ Գ. Էկտուբարյանը հիվանդանոցում մահացել է:
Քննությունը շարունակվում է:


Source: Yerkir Media
Link: Պատահարի հետևանքով վնասվածքներ ստացած 22-ամյա երիտասարդը հիվանդանոցում մահացել է

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image