Պատմական կարևորագույն իրադարձությունները մեկը մյուսին հաջորդելով եկան և հանգան մի կետի. 1915 թվական, Հայրենական մեծ պատերազմ, արցախյան հերոսամարտ՝ հաղթանակ: Արցախյան հերոսամարտի հաղթանակի տարիները համընկան Հայաստանի Հանրապետության անկախության առաջին տարիներին: Պատերազմ, որը փոխեց ազգի գիտակցությունը.
Արցախյան երկու պատերազմն էլ ավելացրին հայության արժանապատվության զգացումը,- ասում է արցախյան ազատամարտի մասնակից Հակոբ Ասլանյանը: 1994-ին Ասլանյանը զինվորագրվում է ու ռազմաճակատ մեկնում որպես Նոր Նորքի 2-րդ վաշտի փոխհրամանատար: Նրա վաշտի մասնակցությամբ ազատագրվում է Մարտակերտի շրջանի 4 գյուղ: