«Պարելը հանցագործություն չէ»․ իրանցի կանայք աջակցում են ձերբակալված աղջնակին
July 9, 2018
«Պարելը հանցագործություն չէ» հեշթեգով իրանցի կանայք սոցցանցերը ողողել են իրենց պարային տեսանյութերով՝ հաջակցություն մի դեռահաս աղջնակի, որին ձերբակալել են Instagram-ում պարային տեսանյութեր տեղադրելու համար:
Իր հազարավոր հետեւորդների հետ աղջիկը կիսվել է տեսանյութերով, որոնցում նա տանը պարում է իրանական կամ արեւմտյան երգերի ներքո՝ առանց գլխաշոր կրելու: Տեղի պետական լրատվամիջոցները նշում են, թե աղջիկը խախտել է բարոյական նորմերը:
Իրանում կանանց գլխաշոր կրելու եւ պարելու վերաբերյալ շատ խիստ օրենքներ են գործում: