ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանն այսօր հացադուլ է սկսել ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքի մոտ` ընդվզելով հանձնաժողովի «հակասահմանադրական գործողությունների դեմ»:
Նշենք, որ ավելի վաղ Պարույր Հայրիկյանը տեսանյութ էր տարածել, որում հայտնում էր երկուշաբթի օրվանից հացադուլ հայտարարելու մասին։
Նրա խոսքով՝ նախատեսում էին ստորագրահավաք սկսել Սահմանադրությունը փոփոխելու նպատակով, սակայն ԿԸՀ-ից բացասական պատասխան են տվել, ինչն էլ հացադուլ սկսելու պատճառն է: