ՊԵԿ-ը նախատեսում է գործարկել «ստվերի անձնագիրը», «կապույտ ուղի» ընթացակարգերը

Պետական եկամուտների կոմիտեում կայացել է եկամուտների վարչարարության բարեփոխումների խորհրդի հերթական նիստը: Օրակարգում եղել է օրինապահ հարկ վճարողների տնտեսական խթանների ընդլայնման, վարչական պատասխանատվության ինստիտուտի վերանայման հարցերը:

Քննարկել են նաեւ ՀԴՄ շահագործման կանոնների պատասխանատվության բարձրացման ուղղությունները: Ստվերային շրջանառության կրճատման ու կանխարգելման միջոցառումների շրջանակում նախատեսվում է գործարկել «ստվերի անձնագիրը», նաեւ ԵԱՏՄ երկրներից ներմուծումների նկատմամբ պատշաճ հսկողություն իրականացնելու նպատակով կիրառել «հարկային պահեստ» ընթացակարգը:

Մաքսային սահմանով ապրանքների տեղաշարժն ավելի դյուրին դարձնելու նպատակով էլ առաջարկվում է մյուս ուղիներին զուգահեռ կիրառել 4-րդ՝ «կապույտ ուղի» ընթացակարգը:

Source: Yerkir Media
Link: ՊԵԿ-ը նախատեսում է գործարկել «ստվերի անձնագիրը», «կապույտ ուղի» ընթացակարգերը