Պետական ապարատում նախատեսվում է շուրջ 770 հաստիքի կրճատում

Հայաստանի կառավարման համակարգում նախատեսված են հաստիքների կրճատումներ: Ազգային ժողովում ՀՀ 2018 թ.-ին պետական բյուջեի նախագծի քննարկմանն այս մասին հայտնեց ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Ատոմ Ջանջուղազյանը՝ պատասխանելով «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանի հարցին:

Վերջինիս հարցին՝ կրճատվողների մեջ փոխմարզպետների հաստիքներ կա՞ն, Ատոմ Ջանջուղազյանը դժվարացավ պատասխանել: Իսկ ԱԺ պետական-իրավական հարցերի և մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանն ասաց, որ չկան:

Source: Yerkir Media
Link: Պետական ապարատում նախատեսվում է շուրջ 770 հաստիքի կրճատում

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image